«Հենրիխը ոչ սովորական խելացի խաղացող է, ով ապրում է միայն ֆուտբոլով: Ես Մխիթարյանին նկատել էի, երբ նա երեւանյան ակումբի կազմում Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում խաղում էր «Շախտյորի» դեմ: Այդ ժամանակ նա 17 տարեկան էր: Սակայն այդ տարիներին մեզ մոտ ոչ ոք չէր վստահում հայ ֆուտբոլիստներին: Ես պնդեցի, եւ Հենրիխը մեզ միացավ 2.5 տարի անց՝ տեղափոխվելով Դոնեցկի «Մետալուրգից»:
Հենրիխն արագացնում է խաղը, միշտ հիանալի է զգում իրադրությունը, խաղադաշտում համագործակցում է մյուս ֆուտբոլիստների հետ, ունի հիանալի ֆուտբոլային հոտառություն եւ մեծ դերակատարում է ունենում գոլային պահեր ստեղծելու գործում՝ խփելով նաեւ բազմաթիվ գոլեր: Նրա՝ մեկ տարվա ընթացքում ունեցած առաջընթացի շնորհիվ բարձրացավ նաեւ թիմի խաղամակարդակը»,- Լուչեսկուի խոսքը մեջբերում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:
news.am