The Rolling Stones խմբի առաջատար Միք Ջագերը 1978 թվականին վճարել է Sex Pistols խմբի կիթառահար Սիդ Վիշեսի փաստաբաններին մատուցած ծառայությունների համար: Այս մասին հայտնի է դարձել Daily Record պարբերականին Sex Pistols-ի առաջնորդ Ջոն Լայդոնի հարցազրույցից:

Երաժիշտը հայտարարել է, որ Ջագերը գաղտնի խառնվել է գործին, որով Վիշեսը մեղադրվում էր նախկին ընկերուհու՝ Նենսի Սպանջենի սպանության մեջ, մինչդեռ փանք-ռոք խմբի նախկին մենեջեր Մալքոլմ Մաքլարենը տեղից չի շարժվել նրա փրկության համար: «Ես գիտեմ, որ Միք Ջագերն անանուն կերպով փորձել է օգնել, և ես ողջունում եմ նրան դրա համար»,- ասել է Լայդոնը:

Նա նշել է, որ Նենսիի մահվան պատճառ է համարում նրա ապրելակերպը: Նրան մահացած էին գտել 1978 թվականի հոկտեմբերի 12-ին՝ Նյու Յորքի «Չելսի» հյուրանոցի համարում: Մահվան պատճառը համարվել է որովայնին դանակով հասցված վնասվածքը: Հոկտեմբերի 19-ին Սիդի դեմ սպանության մեղադրանք է առաջադրվել: Նրան գրավի դիմաց ազատ են արձակել: Գրավը վճարել է Virgin Records ձայնագրման ստուդիան: 1979-ի փետրվարի 2-ին երաժիշտը մահացել է հերոինի գերդոզավորումից:

Հայտնի է, որ խմբերի մասնակիցները հաճախ են ոչ վայելուչ արտահայտվել միմյանց հասցեին:
Աղբյուր՝ www.1in.am