Մի օր աղջիկը նրան ասաց. «Եթե կարողանայի տեսնել, անպայման կամուսնանայի քեզ հետ»: Ու հրաշք տեղի ունեցավ. հիվանդանոցից զանգահարեցին ու աղջկան հայտնեցին, որ ստացել են աչքեր, և հնարավոր է փոխպատվաստման միջոցով վերականգնել նրա տեսողությունը: Վիրահատությունը բարեհաջող անցավ, ու երբ աղջիկը բացեց աչքերը, առաջին մարդը, ում տեսավ, բնականաբար, իր սիրելին էր, որը նրան, անմիջապես, հարցրեց. «Այժմ, երբ դու արդեն տեսնում ես, կամուսնանա՞ս ինձ հետ»: Աղջիկը կարոտալից հայացքով նայեց տղային ու ի՞նչ տեսավ… Տղան կույր էր: Աղջիկը չէր սպասում այդպիսի հարվածի: Այն միտքը, որ կյանքի մնացյալ օրերը անցկացնելու է նայելով այդ կույր երիտասարդին, սարսափեցրեց նրան: Նա հրաժարվեց ամուսնանալ կույր տղայի հետ: Երիտասարդ սիրահարը, արցունքն աչքերին, հեռացավ իր սիրելիից: Օրեր անցան և աղջիկը մի երկտող ստացավ. տղան գրում էր. «Սիրելիս, խնդրում եմ քեզ, հոգ տար աչքերիդ, քանի որ քոնը լինելուց առաջ, դրանք ինձ էին պատկանում»: Ահա թե ինչպիսին է մարդ արարածը: Ահա թե ինչպես է արձագանքում նրա ուղեղը իրավիճակների փոփոխությանը: Շատ քչերն են հիշում, թե ինչպիսին էր կյանքը ընդամենը մի քանի րոպե առաջ, ով էր կանգնած նրանց կողքին ամենացավալի իրավիճակներում, ով էր ասում’ դիմացիր, սիրելիս, Աստված ամեն բան ինքը կհոգա:
http://www.narblog.ru