Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը, և փրկարար ջոկատը:

Դեպքի մասին տեղեկացվել են ՃՈ, «1-02», «1-03» ծառայությունների հերթապահները:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես E320» մակնիշի 97TM999 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ծառին, ինչի հետևանքով վարորդ՝ 1987թ. ծնված Ա. Մ.-ն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ, իսկ ուղևոր` Հ. Հ.-ն, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին:
Ա. Մ.-ն և Հ. Հ.-ն տեղափոխվել են «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Բժիշկները Ա. Մ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Հ. Հ.-ինը` միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:
1in.am