Գիտնականի խոսքով՝ կարևոր է հասկանալ, թե ինչ վիճակում է գտնվում ուղեղը հաճույքի պահին: Նա կարծում է, որ դա կօգնի բուժել ընկճախտը, տագնապները, թմրամոլությունը և հեռացնել ցավը:
Կոմիսարուկը 72 տարեկան է, սակայն երիտասարդ է երևում՝ նկատում է հոդվածագիրը: «Հավանաբար օրգազմները չեն թողնում ինձ ծերանալ: Օրգազմի պահին արյան վիթխարի քանակ է լցվում ուղեղը»,- բացատրել է գիտնականը: Այդ պահին ուղեղ են մատակարարվում թթվածին և սննդարար նյութեր:
Գիտնականը նշում է, որ մտավոր վարժությունները, ինչպիսիք են սուդոկուն կամ խաչբառերը, խթանում են ուղեղի գործունեությունը, սակայն միայն որոշ հատվածներում, իսկ օրգազմն ակտիվացնում է ուղեղն ամբողջությամբ: