«Ես արդեն ռուսաստանցի եմ, կարող եմ ցույց տալ անձնագիրս: Իհարկե, չէի նկատել տրամվայը, ամբողջ ուշադրությունս ձախից գնացող թեթեւ մարդատարն էր, վախենում էի բախվել դրան, հանկարծ հայտնվեց տրամվայը»,-«Մոսկովսկի կոմսոմոլեցին» հայտնել է Հակոբը:
Թե ինչպես էր հնարավոր գիշերվա ժամը մեկին ամայի վայրում չնկատել տրամվայը, չեն կարողանում հասկանալ անգամ ՃՈ աշխատակիցները: Shaanxi ինքնաթափի խցիկից հիանալի երեւում է ամեն ինչ:
«Երեւում է չի հասցրել կողմնորոշվել: Սկզբում արգելակել է, հետո գազ ավելացրել: Արդյունքում խոյահարել է տրամվայը», – պատմել են ականատեսները:
Վագոնավարը հրաշքով չի տուժել: Նա նետվել է սրահ, որտեղ երկու տղամարդ կար: Նրանք ոստիկանություն են կանչել եւ փախել կամ պարզապես հեռացել: Տրամվայը վերջինն էր, եւ մինչեւ Կրասնոպրեսնենսկի կայանատեղի հասնելը երկու կանգառ էր մնում:
Ինքնաթափի վարորդը կփոխհատուցի տրամվային հասցված վնասը:news.am