Հոկտեմբերի 18-ին Մոսկվայում ձերբակալել են Ղրղըզստանի երեք քաղաքացիների՝ 58-ամյա թոշակառու կնոջը բռնաբարելու կասկածանքով: Ձերբակալվածներն արդեն խոստովանել են իրենց հանցանքը, հաղորդել են Քննչական ծառայությունում:

ՔԿ ներկայացուցիչը նաեւ պատմել է, որ ղրղըզների բնակարանում իրավապահները հայտնաբերել են նաեւ վեց բջջայիններ, ներկայումս ստուգվում է նրանց՝ այլ հանցագործությունների մասնակից լինելը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Քննչական կոմիտեի տեղեկություններով՝ կնոջը բռնաբարել են հոկտեմբերի 17-ի գիշերը Մոսկվայի արեւելքում:


Աղբյուր՝ news.am