– Տևական ժամանակ է` չես խաղում հեռուստասերիալներում: Ի՞նչ տվեց քեզ այս դադարը:
– Շատ հանգստացա: Բացի դրանից, ինձ ժամանակ տվեց` մտածելու այն ամենի մասին, ինչն ինձ պետք է: Յուրաքանչյուր մարդու ժամանակ է պետք, որպեսզի կարողանա ինքն իր հետ մենակ մնալ: Այս ընթացքում շատ բան հասկացա` ինչ է ինձ պետք, ինչն է կարևոր, ինչ եմ ուզում:
– Ի՞նչ ես կարծում,հեռուստադիտողներին ի՞նչ տվեցբացակայությունդ:
– Որոշ հեռուստադիտողների ուրախություն տվեց, որոշներին` տխրեցրեց: Որոշ հեռուստադիտողներ կարոտում են. ես սա ասում եմ, որովհետև ինձ այդ մասին գրում են, ասում: Կան նաև հեռուստադիտողներ, ովքեր ասում են` ինչ լավ է, պրծանք Անիից Ես դրան նորմալ եմ վերաբերում. հա´մ հանգստացան, հա´մ կարոտեցին:
– «Պետք»-երի մեջ հեռուստատեսությունը մտնո՞ւմ է:
– Հա´, պարտադիր: Դա իմ սիրած աշխատանքն է և միշտ էլ կլինի: Ուղղակի դեռ պարզ չէ` ինչ հաճախականությամբ. չեմ ուզում հարյուր սերիաանոց ֆիլմում նորից նկարահանվել: Բազմասերիանոց ֆիլմում նկարահանվելու առաջարկ ունեմ: Քիչ-քիչ կերևամ, որովհետև այդպես ավելի ճիշտ է:
– Ի՞նչ առաջարկ է: Հանրայինի նոր նախագծերում, կարծես թե, ընդգրկվածչես: Դա ենթադրո՞ւմ է նաևհեռուստաընկերության փոփոխություն:
– Ունեցել եմ առաջարկներ և´ Հանրայինից, և´ երկու այլ հեռուստաընկերություններից: Չեմ կարող ասել` հեռուստաընկերության փոփոխություն կա՞, թե՞ ոչ, քանի որ պայմանավորվածություն ունեմ մինչև հոլովակի եթեր հեռարձակվելը չխոսել այդ մասին: Դա կլինի մոտավորապես տարեվերջին:
– Ինչո՞վ է պայմանավորված այսուհետև կարճ հեռուստասերիալներումներկայանալու ցանկությունդ:
– Դերասանի համար շատ կարևոր է, որ կերպարդ ունի սկիզբ և ավարտ: Երբ սերիալը ձգձգվում է մոտ երկու-երեք հարյուր սերիա, և´ դու ես հոգնում, և´ հեռուստադիտողը, նաև չես կարողանում նոր բան ցույց տալ: Դերասանի համար կարևոր է քիչ-քիչ, բայց նոր կերպարներով հանդես գալը: Հանդիսատեսի համար էլ է ավելի հետաքրքիր:
– Սցենարին արդեն ծանո՞թ ես:
– Մոտավոր:
– Կերպարդ տարբերվելո՞ւ է:
– Մի քիչ: Չգիտես ինչու` բոլորն ինձ նույն լուրջ կերպարներում են տեսնում:
– Քեզ հաճախ մեղադրում են անընդհատ նույնօրինակ խաղալու մեջ: Դառեժիսորների՞մեղքն է, ովքեր քեզ միշտմիանման կերպարներ ենառաջարկում:
– Միգուցե: Սակայն չեմ կարող այդ ամենը միայն ռեժիսորների վրա բարդել: Ամեն դեպքում, «Աննա»-ից հետո բոլորը պատկերացնում էին, որ ես լավ լացում եմ Առաջին լացող դերասանուհին էի Հետո ասացի` ժողովուրդ, հերիք է, կլինի՞ էլ չլացեմ: Եթե կերպարս լրիվ այլ լինի, բնականաբար, այլ կերպ կներկայանամ: Ամբողջական հարցազրույցը` այստեղ: