Պատուհանից դուրս եղանակը չի՞ տրամադրում ռոմանտիկ զբոսանքների, այլ միայն տանը նստելուն, վերմակով փաթաթվելուն ու թեյ խմելու՞ն: Հատկապես, որ հասցրել ես մրսել ու հիվանդանալ: Բայց վերմակի տակ կարելի է բազմաթիվ հետաքրքիր բաներով զբաղվել: Օրինակ` սեքսով: Հատկապես որ այն մրսածության դեմ հիանալի միջոց է:
1. Եթե վախենում ես, որ սեքսի ժամանակ կվարակվես կամ կվարակես սիրելիիդ, պետք չի. մրսածությունը չի փոխանցվում սեռական ճանապարհով:
Բայց փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, ուստի համբույրներից ավելի լավ է խուսափել: Բացի այդ` ընտրեք այնպիսի դիրք, որի ժամանակ ստիպված չեք լինի շնչել միմյանց վրա:
2. Մրսածության ժամանակ հիվանդի մոտ կարող է լինել բարձր ջերմաստիճան, հազ, փակված քիթ և մկանային ցավ: Այդ ժամանակ սիրով զբաղվելու ցանկություն ընդհանրապես չկա: Իսկ սեքսը, ինչպես հայտնի է, ֆիզիկական մեծ աշխատանք է պահանջում, որն էլ ավելի կբարձրացնի ճնշումն ու կստիպի մկաններին ու թոքերին ավելի ինտենսիվ աշխատել: Հաճույքը հաճույքով, բայց պետք չէ տանջել սեփական մարմինը:
Մտածեք` գուցե կարելի է փոխարինել սեքսը ոչ պակաս հաճելի մարմնային ակտիվությամբ: Օրինակ` մերսումը թուլացնում է մկանները, իջեցնում է սթրեսի հորմոնների մակարդակն ու մեծացնում է հաճույքի հորմոնների մակարդակը:
3. Բայց մի շտապեք կտրականապես հրաժարվել սեքսից: Նախ` սեքսի ժամանակ կատարվող ցնցումներն նպաստում են օրգանիզմում նյութափոխանակման պրոցեսներին, ինչն օգնում է ավելի լավ զգալ:
Հետո ինտենսիվ շնչառությունը նպաստում է հազի կարգավորմանը: Եվ վերջապես սեքսը տաքանալու հիանալի միջոց է:
BornToDie