Սովորություն 1. Խոժոռվել, նեղվել…
Դեմքի մկանների բազմաթիվ շարժումներ Դուք իրականացնում եք ռեֆլեքսային մակարդակում, և այդ պատճառով, պարզապես չեք հասցնում դրանց հետևել ու կառավարել: Բայց՝ իզուր, ի վերջո, ճակատը կնճռոտելու, շրթունքները սեղմելու և նմանատիպ մեր սովորությունները՝ ոչ հաճելի կնճիռների տեսքով իրենց հետք են թողնում մեր գեղեցիք դեմքին: Իսկ նմանատիպ կնճիռների դեմ պայքարելն այդքան էլ դյուրին գործ չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Այս պարագայում ամենաարդյունավետը Բոտոքսի ինյեկցիայի մեթոդն է, որը ոչ էժան հաճույք է: Այդ պատճառով՝ ամենալավը դիմային կնճիռներից խուսափելն է, իսկ դրա համար, նախևառաջ, պետք է սովորել վերահսկել դեմքի մկանների շարժումները:
Սովորություն 2. Ընթերցում՝ պառկած վիճակում
Որքան հաճելի է տեղավորվել հարմարավետ բազմոցի վրա և զբաղվել սիրելի գրքի ընթերցանությամբ: Հաճելի է, բայց…վնասակար: Չէ ՞ որ պառկած դիրքով ընթերցելիս գլխի անհարմար դիրքը ոչ միայն բացասաբար է ազդում տեսողության վրա, այլև նպաստում է կնճիռների առաջացմանը:
Սովորություն 3. Պզուկների դուրսմղում
Դա անել կտրականապես չի կարելի: Պզուկները դուրս մղելով, դուք ստեղծում եք թաղանթը վնասելու, մաշկի տակ կեղտ անցկացնելու և վարակ տարածելու վտանգ: Այդ եղանակը կարող է խթանել նաև մաշկի տակ ճարպերի առաջացումը, որի արդյունքում անցանկալի խնդրի դեմ պայքարն ավելի կբարդանա: Ահա թե ինչու, ավելի լավ է միանգամից դիմել մասնագետներին:
Սովորություն 4. Հպվել դեմքին:
Շառ հաճախ մենք անհարկի դիպչում ենք մեր դեմքին՝ տրորում ենք այտերը, քորում քիթը…Այս ամենը ևս հանգեցնում է կնճիռների առաջացման: Այս պարագայում, ինչպես Սովորություն 1-ի դեպքում էր, ամենաարդյունավետը կլինի ինքնատիրապետումը:
Սովորություն 5. Շրթունքները կծոտելը
Սա ևս գեղեցիկ սեռի շրջանում մեծ տարածում գտած և բավականին վատ սովորություն է: Շրթունքների կծելը, նախևառաջ, հաճելի չէ դիմացինի համար, ինչպես նաև կարող է վարակիչ գրծընթացների պատճառ դառնալ, քանի որ շուրթերին առաջացող ճաքերից կարող է կեղտ ներթափանցել:
Սովորություն 6. Եղունգների կրծելը
Իրոք, շատ խղճուկ տեսարան է՝ եղունգների անհարթ եզրագծեր, դրանց շուրջ վնասված մաշկ, փոքրիկ վերքեր…Ի դեպ, այստեղ խնդիրը միայն եղունգների ոչ գեղագիտական տեսքը չէ. բազմաթիվ մասնագետների կարծիքով՝ նրանք, ովքեր մշտապես եղունգներն են կրծում, հաճախ են տառապում սթրեսներից, տրամադրության անկումից և տագնապալի իրավիճակից:
Սովորություն 7. Նստել «ոտքը՝ ոտքին գցած» դիրքով
Նստելու մեր սիրած դիրքերից մեկը հղի է բացասական հետևանքներով: Կարող են առաջանալ երակների լայնացում, ինչպես նաև արյան կուտակում փոքր կոնքի շրջանում: Իսկ դա, ինչպես հայտնի է, շատ վնասակար է կանացի սեռական օրգանների համար:
http://ladynews.am/arm/news/4736/yot-vat-sovorutyun-oronq-karogh-en-pchacnel-knoj-artaqiny#.UvCYReQX9yI.facebook