Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այդ այգու ծառայություններից կան օգտվողներ, իսկ օգտվողները բավականին մեծ կարողություններ ունեն: Մի քանի լրատվամիջոցներ արդեն հրապարակել են նյութեր այն մասին, որ գիշերները տրանսվիստիտներին են մոտենում թանկարժեք մեքենաներ, իսկ թե ովքեր են այդ մեքենաներում, ոչ ոքի հայտնի չէ, թերևս բացի մարմնավաճառ տղաներից:

Կոմայգում կան տրանսվիստիտներ, ովքեր չեն թաքցնում իրենց անձը նաև ցերեկը: Նրանցից մեկի հետ զրույցից հետո, ով ներկայացավ որպես Ժաննա, բավականին հետաքրքիր մանրամասներ հայտնի դարձան: Ժաննան հաստատեց այն լուրերը, որ իրենց ծառայությունից օգտվում են նաև պաշտոնյանները.

-Դե գիտեք ոնց, ես չեմ կարա հիմա ասեմ, ով ա իմ հաճախորդը, դա գաղտնիք ա, եթե ես սկսեմ անուններ թելադրեմ, ապա հաջորդ առավոտ, ես չեմ արթնանա, ջան: Բայց կասեմ մի բան, որ արդեն մի քանի տարի ա, ինչ կոնկրետ իմ ծառայությունն եմ մատուցում նախարարներից մեկին, չնայած ինքն էն ժամանակ նախարար չէր, հիմա ա դարձել նախարար: Սենց ասեմ ջան, ինքը էն ժամանակ էլ էր պաշտոնյա, բայց հիմա ամեն ինչ ուրիշ ա:

Արդյո՞ք չի փոխվել Ձեր հարաբերությունները պաշտոն ստանալուց հետո:

-Էն ժամանակ միայն իմ հետ էր հանդիպում, իսկ հիմա մի քանիսի: Չեմ ուզում դա մանրամասնեմ, թե ինչի:

Որքան ե՞ք ստանում 1 գիշերվա համար:

(Ժաննան ծիծաղեց) Ջան ինչքա՞ն ա ձեր մի ամսվա աշխատավարձը: Մենք ստանում ենք մի օրում:
slaq.am