Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչներից ահազանգ է ստացվել Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատ, որ գյուղի բնակիչ Նազենի Ա-ն փորձում է ինքնասպան լինել:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ հրշեջ-փրկարարները հասել են նրա տուն, նա արդեն կտրել էր ձեռքի երակները: Փրկարարները կարողանում են հատուկ բժշկական միջամտությամբ կանգնեցնել արյունահոսությունը, որից հետո Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից ժամանած շտապօգնության բրիգադը աղջկան տեղափոխում է հիվանդանոց:
Փաստի առթիվ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանը հայտնում է, որ ըստ հարևաների պատմածի, Նազենի Ա-ն նախկինում նույնպես փորձել էր ինքնասպան լինել:
shamshyan.com