Դիպուկահարից զոհված զինվորը Սիսիանից է, Ղարաբուլաղ է կոչվում իրենց թաղը: Չորս երեխաներից երկրորդ էր. երեք եղբայր, մեկ քույր են… կամ` էին:
Կարենին երեք ամիս էր մնում ծառայությունն ավարտեր, տուն գար:
Կրակել են ուղիղ ճակատին…
Համբուրում եմ իր խոցված ճակատը…
Մեր խաղաղության գինն էր այն…
Հ.Գ. Իսկ Ուորլիքը ասում է` զիվոր մեռավ… ոնց որ էլի:
Իսկ մեզ մոտ գարուն է գալիս կարծես…
Առավոտյան առաջին անգամ ծիտիկը երգում էր լվացքի պարանին նստած…
Ում մահն էր երգում` գարնան առաջին թռչունը, Ուորլիք, չգիտես արդյոք?….

slaq.am