Բժիշկներն ընդգծում են, որ նստակյաց կյանքը ծանր հարված է հասցնում տղամարդու վերարտադրողական առողջությանը: Եվ հակառակը, հաճախակի ինտենսիվ մարզումներն ավելացնում են սերմնաբջիջների քանակը (եթե մարդը մարզվում է շաբաթական 15 րոպե և ավել, ապա կարելի է հաստատ ասել, որ նրա սերմնաբջիջների քանակը 73 %-ով բարձր է, քան նստակյաց կյանք վարող մարդկանց մոտ):
Գիտնականներն այս եզրակացություններն արել են՝ ուսումնասիրելով18-22 տարեկան 189 առողջ տղամարդկանց կենսակերպը 3 տարի շարունակ: Ինչպես պարզվեց, բացի նստակյաց կենսակերպից, սերմնահեղուկի որակի վրա ազդում էին նաև սթրեսը, սնունդը, ծխելը:
Իսկ ահա Շեֆիլդի և Մանչեսթերի համալսարանների աշխատակիցները համեմատել են սերմնահեղուկի ցածր որակ ունեցող 939 տղամարդկանց կենսակերպը սերմնահեղուկի նորմալ որակ ունեցող 1310 տղամարդկանց հետ: Արդյունքում պարզվել է, որ մարմնի ծավալի բարձր ցուցիչը, ինչպես նաև՝ ալկոհոլի կամ թմրանյութի օգտագործումն առանձնապես չեն ազդում սերմնահեղուկի որակի վրա: Իսկ ահա ավելի ազատ ներքնազգեստը, իրոք, դրական է ազդում սերմնաբջիջների քանակի վրա:
aysor.am