Բայց ինչպե՞ս դա անել: Այն, որ տղամարդը չի մոռանա սեքսը, չենք երաշխավորում, բայց որ փոթորիկը հաստատ կլինի, դա խոստանում ենք:
Լավ սեքսը սկսում է ննջասենյակից դուրս
Սեքսուալ հաղորդագրություններ, ռոմանտիկ ընթրիք, զգայական մերսում կամ լոգարան մոմերով և շամպայնով: Դա կոչվում է նախնական շոյանք, և միշտ աշխատում է: Քո և նրա բոլոր նյարդային վերջավորությունները կտրամադրվեն հաճույքի ալիքի վրա:
Էքսպերիմենտներ արա
Դա չի նշանակում, որ պետք է միանգամից վազել և մտրակ ու ձեռնաշղթաներ գնել: Բայց ահա փակ աչքերով սեքսի տեսարան կարող ես խաղարկել: Շոյիր նրա մարմինը` խուսափելով սեռական օրգանների հատվածից: Օգտագործիր շրթունքներդ, լեզուդ, մատներդ, եղունգներդ և անգամ մազերիդ ծայրերը. դա նրան անմոռանալի զգացողություններ կպարգևի:
Մի մոռացիր սեռական օրգանների հատվածների մասին
Այդ հատվածները շատ զգայուն են շոյանքների հանդեպ, ուստի անպայման ուշադրություն հատկացրու նաև դրանց:
Պահիր տեսողական կոնտակտ
Այդպես ձեզ ավելի մտերմիկ ու հարազատ կզգաք:
Եղիր իրավիճակի թագուհին
Եղիր համարձակ, արա այն, ինչ ճիշտ ես գտնում: Շատ տղամարդիկ խոստովանում են, որ թաքուն երազում են այնպիսի զուգընկերուհու մասին, ով չի վախենա նախաձեռնությունն իր ձեռքը վերցնելուց և զուգընկերոջը հաճույք պատճառելուց:
BornToDie