Պատրաստեց Գայանե Գալստյանը
Պետքական կոնտակտներ
Տղամարդիկ պահում են իրենց անհրաժեշտ բոլոր հեռախոսահամարները, ավելին` հազվադեպ են ջնջում կոնտակտներ, իսկ եթե ջնջում են, ապա միայն շատ հին ու անպետք համարները:
Նախկինների համարներ
Պարզվում է` տղաները հաճախ տղամարդկանց անունների տակ աղջիկների հեռախոսի համարներ են պահում, հատկապես այն դեպքում, երբ ներկա ընկերուհին տեղյակ է նախկինի մասին և նախկինը երբեմն դեռ զանգում է: Իսկ պատճառը պարզ է, որպեսզի անհամ պատմություն չդառնա:
Կոնտակտների ֆորմատ
Որպես կանոն` համարների դիմաց գրում են անունը (եթե մտերիմ մարդ է), իսկ եթե ոչ` անուն, ազգանունը, երբեմն էլ նույնիսկ ընկերության անունը:
«Սրճարանում էինք ընկերուհուս հետ, երբ հանկարծ ինձ դուրս կանչեցին ավտոմեքենայիս հետ կապված, ու դուրս եկա 1-2 րոպեով. վերադառնում եմ ու ինչ տեսնում` ընկերուհիս փրփրած նստել է: Դու մի ասա, այդ ընթացքում ինձ զանգել է գործընկերուհիներիցս մեկը, որի անունը հեռախոսում ֆիքսել եմ որպես Լենա Սեր. ազգանունը Սերյանյան է: Դե´, արի ու բացատրի, որ անունը կրճատել եմ ուղղակի»:
Արման, 26 տ.
«Նախկին ընկերուհուս անունը (Տիգրանուհի) փոխել էի Տիգրան, բայց մոռացել էի sms-ները ջնջել: Ընկերուհիս էլ մի օր վերցրել էր հեռախոսը ու … հայտնաբերել իմ սիրային sms-ները ոմն Տիգրանի հետ. լավ է, որ գլխի էր ընկել անվանափոխության մասին»:
cosmo.am