Պատրաստեց Գայանե Գալստյանը
Այս հարցում մեզ կօգնի ֆրանսիացի հայտնի սեքսոլոգ Բերտրան Մայոլի «Համբույրների լեզուն» աշխատությունը:
Թեթև համբույր՝ շուրթերի անկյուններին – արտահայտում է զգացմունքային խորը կապվածություն և վստահելի հարաբերություններ հաստատելու ձգտում:
Երկար ու «խորաթափանց» համբույր- արտահայտում է ֆիզիկապես ավելի մտերմանալու կարիք:
Համբույր` այտին – արտահայտում է քնքշություն և զգացմունքային կապվածություն նաև նշանակում է՝ ես քո կարիքն ունեմ, մի քիչ էլ ամաչում եմ ու խրախուսանքիդ եմ սպասում:
Համբույր` ճակատին – արտահայտում է պաշտպանելու չգիտակցված ցանկություն:
Համբույր` քթին – արտահայտում է շատ մեծ վստահություն ու քնքշություն:
Համբույր` մազերին – արտահայտում է համակրանք ու շփումից ստացած հաճույք:
Համբույր` վզին – ամենից հաճախ արտահայտում է դիմացինին հաճույք պատճառելու անկեղծ ցանկություն:
Համբույր` ականջի բլթակին – խոսում է զգացմունքներում նրա ունեցած համոզվածության մասին:
Համբույր՝ ձեռքին (ափի ներսի կողմից) – արտահայտում է ենթարկվելու պատրաստակամություն:
Համբույր՝ ձեռքին – արտահայտում է ձևական հարգանք և ընդհանուր առմամբ անտարբեր վերաբերմունք:
Համբույր՝ մատների ծայրին – արտահայտում է հիացմունք ու քնքուշ վերաբերմունք:
Համբույր՝ դաստակին – արտահայտում է դիմացինին իրեն ենթարկելու ցանկություն:
Համբույր՝ կիսափակ աչքերով – արտահայտում է անինքնավստահություն և զգացմունքային մտերմության անկեղծ ձգտում:
Համբույր, որն ուղեկցվում է վերին շրթունքը թեթև կծելով – արտահայտում է անվստահություն դիմացինի զգացմունքներում, հաճախ խանդի նշան է:
Համբույր, որն ուղեկցվում է ներքևի շրթունքը թեթև կծելով – արտահայտում է դիմացինի նկատմամբ «իշխանություն» հաստատելու ձգտում:
P.S. Փորձում ես հիշե՞լ ՆՐԱ համբույրները ու համեմատություններ անել: Իսկ ինքդ ինչ եզրակացությունների ես եկել ինքդ՝ փորձի բերումով: Ազատորեն կիսվիր մեկնաբանություններում, կսպասեմ 😉
cosmo.am