Մարդիկ, ովքեր սեքսով զբաղվում են շաբաթական ավելի քան չորս անգամ, շատ են վաստակում՝ այդ տեսակետից ոչ ակտիվ իրենց գործընկերների համեմատ, պնդում է Աշխատանքի ուսումնասիրության ինստիտուտի գիտաշխատող Նիկ Դրիդակիսը: Նա վերլուծել է Հունաստանի շուրջ 7500 բնակիչների հարցման արդյունքները, որն անցկացվել է տարվա ընթացքում:

«Դա տրամաբանական բացատրություն ունի: Մարդիկ, որոնք ավելի հաճախ են սեքսով զբաղվում, որպես կանոն՝ ավելի երջանիկ են: Նրանք ավելի բարձր ինքնագնահատական ունեն, ավելի լավ են կարողանում տրամաբանել և ավելի քիչ են հակված ընկճախտի»,- հայտարարել է Նիկ Դրիդակիսը:

Նա նաև նշել է, որ սեքսի և ավելի բարձր աշխատավարձի միջև կախվածության պատճառներից մեկն էլ այն է, որ ունևոր մարդն ավելի գրավիչ օբյեկտ է ծանոթության համար: Համապատասխանաբար, նա սեքսի ավելի շատ հնարավորություն ունի:

Նա նաև նշել է, որ այս տեսությունը գործնականորեն դեռևս հնարավոր չէ ապացուցել, քանի որ այս թեմայով պաշտոնական գիտական աշխատանքներ չկան:

1in.am