Սեռական առողջության համաշխարհային օրվան նվիրված Հայելի ակումբում հրավիրված  մամուլի ասուլիսի ժամանակ  գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը հայտնեց.«Սեքսի, առողջության մասին բաց քննարկումները միշտ դրական եմ գնահատում: Եվ ինձ թվում է, որ եթե ուզում ենք, որ մարդիկ սեռական կյանքում առողջ լինեն, պետք է սեռական դաստիրակության մասին հարցը բարձրացնել դեռեւս դպրոցից»:

«Սեռական խնդիրների բերող գործոններից մեկը արտագնա աշխատանքն է:Տղամարդիկ ամիսներով կտրվում են ընտանիքից: Ստիպված պետք է բավարարեն իրենց պահանջները: Սայթաքեց, եւ դա հերիք է, որ վարակ բերի :Սեքսին պետք է մոտենալ առողջ: Մարդիկ, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, բիզնեսով, անընդհատ լարված են եւ սեքսի հետ կապված խնդիրներ են ունենում:  Բայց եթե չես բավարարում կնոջդ, նրան կբավարի ուրիշ տղամարդ»,- կատակեց Պողոսյանը :«Եթե ավելի լուրջ, ապա շատ հիվանդություններ առաջանում են սեքսի պակասից: Օրինակ՝ նեւրոզը: Զարգանում են նաեւ տարբեր վախերը: Եվ այստեղ շատ կարեւոր է, որ համացանցից պեղած նյութերը գրված լինեն մասնագետների կողմից»,հավելեց մասնագետը:

 


hayeli.am