Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Լեռնիկ Աթանյանի նախագահությամբ սկսվում է Արսեն Ֆ.-ի գործի դատավարությունը:

20-ամյա զինծառայող Արսեն Ֆ.-ին մեղադրանք է առաջադրված 18 դրվագ հանցագործությունների, այդ թվում՝ շորթում, համածառայողի նկատմամբ նրա կամքին հակառակ սեռական բնույթի գործողություններ կատարելու, սեռական բնույթի գործողությունների հարկադրելու, բռնություն գործադրելու համար:

Որպես մեղադրանք առաջադրված հոդվածների շարքում են ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին, 139 հոդվածի 1-ին, 140 հոդվածի 1-ին, 182 հոդվածի 1-ին մասերը, 140 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 182 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերը:

Նախկին զինծառայողը կալանավորված է: