Եղվարդի խճուղում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվելով` հայտնվել նշված հատվածում շինարարական աշխատանքներ կատարողների կողմից փորված փոսում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել 911 ծառայության աշխատակիցները, ինչպես նաեւ` Երեւանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները: Վթարի վայրում վարորդը հայտնում էր, որ «Ջիպ» մակնիշի ավտոմեքենան քշել է իր ուղղությամբ եւ ինքը փախցնելով նրան` վթարի է ենթարկվել: Սակայն «Ջիպ»-ի վարորդն էլ հեռացել է նշված վայրից: Վթարի վայր են ժամանել նաեւ «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները, սակայն վերջիններս հայտնում էին, որ իրենք ոչինչ չեն կարող անել` «տատ-շատ մարդկայնորեն օգնենք` կռանով, տեխնիկայով մեքենան դուրս բերվի, տեղափոխվի իրենց ուզած վայրը»: Ֆոտոլրագրողը հայտնում է նաեւ, որ շինարարների կողմից չեն պահպանվել անվտանգության ոչ մի կանոններ: Նշված հատվածում բացակայում են շինաշխատանքներ կատարելու նախազգուշացնող նշանները, անվտանգության ժապավեններն ու լույսերը: Վթարի հետեւանքով ավտոմեքենայի մեջ գտնվող վարորդի կինը իրեն վատ էր զգում, սակայն հրաժարվեց հիվանդանոց մեկնելուց, քանի որ փրկարարները առաջին օգնություն ցուցաբերեցին: Վարորդն ու նրա կինը Գյումրիից եկել էին Երեւան` իրենց զինակոչիկ տղային տեսնելու: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի ©shamshyan.com