BRAVO.am-ի հետ զրույցում “Տնփեսա” սիթքոմի դերասանուհին նշել է, որ իր գրառման իմաստը սխալ է ընկալվել.“Շատ լավ հասկանում եմ “ան” ժխտական ածանցի դերը, սակայն, անմրցունակ ասելով, նկատի եմ ունեցել մրցակցությունից դուրս: Հզոր ու կայացած բանակի տոնը շնորհավորելիս մի՞թե հակառակ բնորոշում կտայի”:
Շուշաննան նշել է, որ ավելորդ խոսակցություններից խուսափելու համար ուղղել է գրառումը, որը հետեւյալն է.“Շնորհավոր տոնդ, Հայո՛ց բանակ: Փառք ու պատիվ բոլոր նրանց, ում մարտական ոգու շնորհիվ այսօր ունենք հզոր եւ մրցունակ բանակ”:
Աղբյուրը՝ Bravo.am