Որպեսզի ավելի լավ կողմնորոշվեք հղիացման հետ կապված հարցերում, պետք է նախ մի քանի նրբություններ իմանալ` կանացի ֆիզիոլոգիայի վերաբերյալ: Այսպես, գրեթե ցանկացած առողջ կնոջ մոտ օվուլյացիան տեղի է ունենում համարյա ամեն ամիս, և հենց այդ օրերին է ձվաբջիջը մաքսիմալ պատրաստ բեղմնավորման, հետևաբար հենց այդ օրերին էլ մեծ է հղիանալու հավանականությունը: Օվուլյացիան, որպես կանոն, սկսվում է ցիկլի կեսերին ու տևում է մի քանի օր:More…

Թվում է, թե ամեն ինչ պարզից էլ պարզ է, կարելի է սեքսով զբաղվել` առանց մտածելու հետևանքների մասին, բայց ինչպես հայտնի է, ցանկացած կանոն ունի բացառություններ, և սա նման կանոններից է:

Նրանց համար, ովքեր հրաժարվում են հակաբեղմնավորիչներ օգտագործելուց ու հույսները դնում են միայն օրացուցային մեթոդի վրա, ուզում ենք միանգամից տեղեկացնել, որ կինը տեսականորեն կարող է հղիանալ ցանկացած օր, պարզապես կան այնպիսի օրեր, երբ դրա հավանականությունը շատ ցածր է, բայց չի կարելի ասել, որ հղիանալու հավանականությունը բացառվում է:

Ցիկլի ամենաանվտանգ օրերը դաշտանին նախորդող և անմիջապես հաջորդող երկու օրերն են: Որպեսզի օվլուլյացիայի օրերը հաշվարկեք, ձեզ նախ պետք է հստակ իմանալ մենստրուալ ցիկլի հստակ տևողությունը: Հարկ է նշել նաև, որ օրացույցային մեթոդից օգտվելու համար ձեր ցիկլի տևողությունը պետք է կայուն լինի, հակառակ դեպքում, դուք կարող եք բախվել անցանկալի հղիության խնդրի հետ: Բացի դրանից, պետք է հիշել, որ ցիկլը կարող է փոխվել ու շեղվել ժամանակային առումով, իսկ դաշտանի հաճախականության վրա կարող են ազդել տարբեր հանգամանքներ՝ սթրես, դեղորայքների ընդունում, կանացի օրգանների ախտահարում և այլն:

Որպեսզի քիչ թե շատ հստակ հաշվարկեք անվտանգ օրերը, պետք է վերլուծել ցիկլը տարվա կտրվածքով` պայմանով, որ դուք այդ տարի հորմոնալ հակաբեղմնավորիչներ չեք օգտագործել: Եթե ցիկլը պարբերական չէ, ապա ի սկզբանե հրաժարվեք օրացուցային մեթոդից` անցանկալի հղիությունից խուսափելու համար, իսկ եթե դաշտանը պարբերաբար է եղել` աննշան ժամանակային շեղումներով, ապա կարելի է հաշվարկել անվտանգ օրերը:

Այդ ժամանակահատվածում վերլուծեք ամենակարճ ու ամենաերկար մենստրուալ ցիկլերը: Ամենակարճ ցիկլի օրերի թվից հանեք տասնութ և ստացված թիվը կլինի այն օրը, որից սկսած, հղիության հավանականությունը ամենաբարձրն է լինում: Ամենաերկար ցիկլի օրերի թվից հանեք 11, և դա կլինի վտանգավոր ժամանակահատվածի վերջին օրը: Ինտերվալը այդ երկու օրերի միջև կազմում է 12 օր:

Թվում է, թե այդ ինչպե՞ս է հնարավոր հղիանալ դաշտանից անմիջապես առաջ, երբ ձվաբջջի բեղմնավորման համար պայմաններն ամենաբարդն են, սակայն եթե կինը մշտական զուգընկեր չունի ու ոչ ռեգուլյար սեռական կյանք է վարում, ապա հղիանալու հավանականությունը կտրուկ աճում է, որովհետև այդ դեպքերում հնարավոր է, որ օրգանիզմը արտապլանային օվուլյացիայով արձագանքի հղիանալու անսպասելի հնարավորությանը:
Դա տեղի է ունենում, երբ զույգը որպես հակաբեղմնավորիչ միջոցի, դիմում են ընդհատված սեռական ակտի տարբերակին: Այդ դեպքում զուգընկերոջ սերմնահեղուկի կազմի մեջ մտնող նյութերը կարող են առաջացնել օվուլյացիա: Դաշտանից առաջ հղիանալը կարելի է բացառել միայն այն դեպքում, եթե սեռական կյանքը ռեգուլյար է և միևնույն զուգընկերոջ հետ:

Բուն դաշտանի ժամանակ հղիանալու հավանականությունը ծայրաստիճան ցածր է, որովհետև արյան արտադրությունը անբարենպաստ միջավայր է ստեղծում հղիության զարգացման համար: Հղիանալ կարելի է, եթե դաշտանը երկար է տևում, և տեղի է ունենում ցիկլի ժամանակային շեղում՝ ինչ-որ հիվանդության պատճառով: Կա կարծիք, որ հղիանալը այս շրջանում անհնար է, սակայն բժիշկները պնդում են ճիշտ հակառակը:

Պետք է հիշել, որ տղամարդու սպերմոտոզոիդը պահպանում է իր կենսունակությունը կնոջ սեռական օրգաններում սեռական ակտից հետո երեք օրվա ընթացքում, իսկ երբեմն` էլ ավելի երկար ժամանակով: Օգտվելով օրացուցային տարբերակից՝ դուք առանց լուրջ խնդիրների կարող եք հաշվարկել, որ սեքսով զբաղվելով մենստրուացիայից անմիջապես հետո, դուք ռիսկի եք դիմում, քանի որ դրանից հետո մի քանի օրվա ընթացքում սպերմատազոիդը սպասում է այն պահին, երբ ձվաբջիջը բեղմնավորելու նպաստավոր պայմաններ կլինեն:

Ամփոփելով վերոնշյալը՝ հարկ է նշել, որ օրացուցային տարբերակը երաշխավորում է բարենպաստ արդյունք միայն հազվագյուտ դեպքերում և, որ հույսը դնել միայն այս մեթոդի վրա` որպես հակաբեղմնավորման միջոց, չարժե, որովհետև այն չի տալիս ոչ մի լուրջ երաշխիք, որ դուք կխուսափեք անցանկալի հղիությունից:

blognew.am ordinaricus

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել 18plus.am-ի խմբագրության տեսակետների հետ: