Պատահաբար աչքովս ընկավ մի լուր, որ Եվա Ռիվասը Մոսկվայում կարաոկե է գնել ու էդ կապակցությամբ հարցազրույց էր: Ասում ա, որ իր հետ աշխատելը բավական բարդ է. «Չափազանց խիստ եմ եւ բծախնդիր: Բայց միայն այս կերպ է հնարավոր հասնել որեւէ հաջողության. ժամանակին ինձ հետ էլ նման կերպ են վարվել» ու հավելում ա «Ցավոք, այն նվեր չէ, սակայն երբեւէ ձգտում չեմ ունեցել նվերներ ստանալ: Ես սովոր եմ կյանքում ամեն ինչի սեփական ուժերով հասնել»․․․
Դե արի ու մի ասա, աղջիկ ջան, այ խիստ ու բծախնդիր ջան, մսուր-մանկապարտեզի երեխեն էլ գիտի, որ թռիչքային աճդ էստրադայում պայմանավորված է ոչ աշխատասիրությամբդ, ոչ բծախնդրությամբդ, ոչ էլ առավել ևս սեփական ուժերովդ, այլ մի հատ հարուստ ձյաձյայի կամքով ու ռեսուրսներովվ, որ դու անվանեցիր «սեփական ուժ»: Այնպես որ, օբյեկտիդ տիրություն արա ու մի ասա այնպիսի բաներ, որոնք միայն ծիծաղ ու զայրույթ կարող են առաջացնել:
wordpress.com