Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կա մեկ զոհ, մեկ վիրավոր: Վթարի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատար Թովմաս Հովհաննիսյանի և տեղակալ Աղասի Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արարատի մարզի հրշեջ-փրկարարական վարչության խումբը՝ Մուրադ Մարգարյանի գլխավորությամբ: Տեղում են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Սասուն Սարգսյանի, նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և 2-րդ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ Մասիսի ոստիկանապետ Համլետ Ղամբարյանի գլխավորությամբ: Ու քանի որ վթարի հետևանքով կա մեկ զոհ, մեկ վիրավոր, ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցները այս պահին պարզում են զոհի և վիրավորի ինքնությունը: Գլխիվայր շրջված ավտոմեքենան փրկարարները հատուկ ճոպանի միջոցով Մասիսի ոստիկանների օգնությամբ մեծ դժվարությամբ ուղղեցին, որից հետո մեքենայում հայտնաբերվեց 42-ամյա Կարեն Գուլաբյանի անվամբ վարորդական վկայական: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքի քննիչ Ավետիք Կարապետյանը, ում հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է ոստիկանության Մասիսի բաժնի հատուկ պահպանվող տարածք:shamshyan.com