Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների, կա 3 զոհ, 3 վիրավոր: Դեպքի վայր են ժամանում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանի, վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:
Ժամանում են նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզի հրշեջ-փրկարարական ծառայության աշխատակիցները:
Մահացածներին և վիրավորներին առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները: Տեղում են նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի ոստիկանության բաժնի օպերատիվ-քննչական խմբերը և մեծ թվով բժիշկներ:
Փրկարարները քաղաքացիների և ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ միասին դիերը դուրս են բերում ձորից:
Այս պահին ոստիկանությունը պարզում է մահացածների և վիրավորների ինքնությունը:
shamshyan.com