Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, իսկ 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Մահացածի դին ձորից դուրս են բերել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ ջոկատի հրամանատար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, ովքեր ժամանել էին 1 մարտական հաշվարկով: Մահացածի դեմքն անճանաչելի էր դարձել, քանի որ ավտոմեքենայից դուրս էր շպրտվել: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատչի մարզի քննչական բաժնի Արարատի քննչական բաժանմունքի քննիչ Ահարոն Սաֆարանը: Ավտոմեքենայում հայտնաբերվել է Արթուր Գևորգյանի անվամբ ոստիկանության աշխատակցի ծառայողական վկայական և, ըստ տեղեկությունների, մահացածը հենց Ա. Գևորգյանն է, ով աշխատում էր ոստիկանության Ստեփանավանի բաժնում՝ որպես տեղամասային տեսուչ, կոչումով լեյտենանտ էր և նա վարորդի և մեկ ուղևորի հետ գնում էր զինվորի տեսության: Ոստիկանությունը պարզում է վարորդի և մյուս ուղևորների ինքնությունը: — 12.21 ֆոտոլրագրողը հայտնեց, որ վիրավորներն են 20-ամյա Մ. Դավոյանը և 45-ամյա Վ. Դավոյանը, ովքեր մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են Արարատի բժշկական կենտրոն: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի shamshyan.com
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. զինվորին այցելողները վթարի են ենթարկվել. կա 1 զոհ, 2 վիրավոր
|
Կիսվել
Comments are closed.