Ինչպես հայտնում է ֆոոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխայի կյանքը փրկել չի հաջողվել, նա հիվանդանոցում մահացել է:

Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում պատմել են, որ երեխայի մայրը երեխային և մեկ ու կես տարեկան տղային թողել է տանը և ինքը դուրս է եկել խանութ, ինչից հետո երեխաները գնացել են մոր հետևից և, հասնելով կամուրջ, 4-ամյա աղջնակը ընկել է կամրջից:

Առաջինը օգնության է հասել հայրը, ով գյուղացիների հետ երեխային դուրս է բերել գետակից: Կամրջի բարձրությունը 3 մետրի չափ է:

Փաստի առթիվ Ոստիկանության Եղեգնաձորի բաժնում նյութեր են նախապատրաստվում: