Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակունք և Կոտայք գյուղերի միջնամասում գտնվող Կաթնաղբյուր գյուղի վարչական շրջանի արհեստական լճում երեխա է խեղդվել և անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների և ջրասուզակի օգնությունը՝ դին դուրս բերելու համար:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ են ժամանել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ Կոտայքի մարզի փրկարարական վարչության պետ Գեղամ Գրիգորյանի գլխավորությամբ, ովքեր որոնողական աշխատանքներ կատարելուց հետո լճակից դուրս են բերել Ակունք գյուղի բնակիչ, 14-ամյա Թևոս Մելքոնյանի դին:
Տեղում են նաև ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ-քննչական խումբը և Աբովյանի շտապօգնության բրիգադը: Երեխայի դին տեղափոխվեց Աբովյան բշժկական կենտրոնի դիահերձարան:
Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
shamshyan.com