Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Hyundai sonata»-ն ուղեկցելիս է եղել «Bently»-ին, և երբ ոստիկանները խուզարկել են ավտոմեքենաները, հայտնաբերել են զենքեր:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Bently»-ն հաշվառված է Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան 53/14 շենքի բնակիչ 31-ամյա Արթուր Աբրահամի Մանուկյանի, իսկ «Hyundai sonata»-ն՝ նույն հասցեում բնակվող 33-ամյա Հակոբ Աբրահամի Մանուկյանի անվամբ:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ «Bently»-ն սպասարկում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Աբրահամ Մանուկյանին, ով «ԲՀԿ»-ի Երևանի շտաբի պետն է: