Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW X5-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել թիվ 147 դպրոցի երկաթե ցանկապատին և մոտ 10 մետր հայտնվել դպրոցի մարզադաշտում: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության 6-րդ դասակի աշխատակիցները: Այս պահին ժամանել է միայն «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը, ում ընկերությունում է հաշվառված BMW X5-ը, իսկ Lexus-ի մեծն ԱՊՊԱ-ի ներկայացուցիչը մինչև այս պահը չկա: — 11.02 Ժամանեց նաև «Ռեսո» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը, ում ընկերությունում է հաշվառված Lexus մակնիշի ավտոմեքենան: