Ապրիլի 9-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները, ոստիկանության կենտրոնական բաժնի աշխատակիցների հետ օպերատիվ տվյալներ իրացնելով, բացահայտել են երեկ Երևանում տեղի ունեցած 18-ամյա Տիգրան Հայրապետյանի սպանությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչև ծեծկռտուքը վիճաբանություն է տեղի ունեցել նրանց միջև, հետո միացել են մի քանի երիտասարդներ, և այն շարունակվել ու ավարտվել է սպանությամբ։

Գ. Շամշյանը հայտնում է, որ հավանաբար այսօր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության կենտրոնականի քննչական բաժնի քննիչի կողմից մեղադրանք առաջադրվի 18-ամյա Հ. Աղամալյանի նկատմամբ, որից հետո քննիչը կդիմի Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի երկամսյա կալանավորումը։ Եթե դատարանը բավարարի քննիչի միջնորդությունը, Հ. Աղամալյանը, որպես անչափահաս, կտեղափոխվի ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ (Անչափահասների գաղութ)։

Հիշեցնենք, որ սպանվածը սովորում էր Երևանի տնտեսագիտական (Ժողինստիտուտ) համալսարանում, և նա մահացել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին՝ կրծքավանդակի աջ մասում ստացած հարվածից։

shamshyan.com