Ժամը 03:50-ի սահմաններում նշված կենտրոնից ահազանգել էին ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ «ուղեղի ցնցում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ երիտասարդը Երևանի քաղաքի Գայի պողոտայի 2-րդ շենքի բնակիչ, 38-ամյա Կարեն Մկրտչյանն է, ով վնասվածքը ստացել է իրենց շենքի բակում՝ անհայտ անձի կողմից ստացած հարվածների հետևանքով:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Կ. Մկրտչյանը հանրությանը հայտնի է մի քանի սերիալներում խաղացած դերերով, այդ թվում՝ «Եզրագծից այն կողմ» ֆիլմում՝ մարմնավորելով Մարատի դերը: