«Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է, որ օրենսդրական փոփոխության առաջարկի հիմնավորման բաժնում Իրավաբանական վարչությունը, մասնավորապես, գրել է. – «Ինտեգրվելով եվրոպական արժեքներին` մենք, կամա թե ակամա, դարձանք ոչ միայն ժողովրդավարության համամարդկային արժեքների կրողը, այլև միաժամանակ ընդունեցինք հայ ազգային մտածողությանը խորթ երևույթներ:

Դրանցից մեկը ոչ ավանդական սեռական հարաբերություններն են, որոնք շատ ժամանակ խրախուսվում են հասարակության կողմից` առանց գիտակցելու տվյալ երևույթի արատավոր և կործանարար ազդեցությունը հայ ընտանիքի կազմավորման, ապագա սերունդների հոգեկերտվածքի ձևավորման, դաստիարակության և այլ հարցերում: Մեր պետության առջև ծառացած այս արատավոր երևույթը և դրա հետագա տարածումը կանխելու նպատակով` նախապատրաստվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը վարչական պատասխանատվություն է նախատեսում ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչության համար»:
1in.am