Կոմայգու հարցը շարունակվում է հուզել մի խումբ երիտասարդների, ովքեր մտադիր են այգին ազատել նույնասեռականներից ու մարմնավաճառներից։ «Մենք» երիտասարդական շարժման փոխնախագահ Սևան Աղաջանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ իրենց աշխատանքի ընթացքում խոչընդոտների են հանդիպում ոչ միայն մարմնավաճառ նույնասեռականների կողմից, այլ նաև անհասկանալի հովանավորչություն են նկատում։

«Ովքեր փորձում են գալ ու «լարել» այգուց այդ համասեռականներին, ոստիկանները գալիս՝ այդ լարողներին են լարում` փոխանակ հակառակն անեն: Այգին վարձակալվել է Ղուլարյան Աշոտի կողմից, ով Տավուշի մարզպետի եղբայրն է, բայց նրանք ոչինչ չեն անում այգու համար»,-ասաց նա և բացի այդ շեշտեց, որ անհասկանալիորեն լռում է քաղաքապետարանը, ում մի քանի անգամ են այդ հարցով դիմել։

«Տանում Մարգարյանին նամակ է գրվել, չի անդրադարձել. այդ ավագանիները, թեև ասում են, թե հարցն ամեն անգամ քննարկվում է, բայց տեսնում ենք, որ քաղաքապետարանի ավագանու նիստում չի քննարկվել»,-ասաց «Մենք» երիտասարդական շարժման փոխնախագահը և տեղեկացրեց, որ այդ մասին իրենց ասել է ավագանու անդամ Ստյոպա Սաֆարյանը։

Հաջորդ խնդիրը ոստիկանությունն է, ով ըստ երիտասարդների՝ անգործություն է դրսևորում այս հարցում։

«Գուցե ոստիիկանները Եվրոպական միության հետ համագործակցությունից է, որ չեն դիմում կտրուկ քայլերի, քանի որ գիտեն, որ կպատժվեն։ Հնարավոր է, որ այգին չեն մաքրում, որովհետև համագործակցում են, բայց փաստեր ու ապացույցներ չունենք այդ մասին։ Ամեն դեպքում հիշեցնենք, որ ՀՀ օրենսդրությամբ մարմնավաճառությունը պատժելի արարք է»,-ասաց նա:

Երիտասարդները նոյեմբերի 6-ից ստորագրահավաք-ակցիա են կազմակերպել այգում, որին մասնակցել են ավելի քան 3000 մարդ, մասնավորապես շրջակա շենքերի բնակիչները։

Նա նաև տեղեկացրեց, որ ակցիաները կլինեն այնքան, մինչև արդյունքի հասնեն՝ նշելով, որ նույնիսկ մի մարմնավաճառ խոչընդոտել է նրանց աշխատանքը:

«Դրանից հետո նամակով դիմել ենք Տարոն Մարգարյանին: Խոսեցինք պահակի հետ, ով ասաց, որ այգին դարպասներ չունի, մինչդեռ բոլոր այգիները պետք է ունենան դարպասներ, որ գիշերը փակեն, որ մարդ չմտնի»,-ասաց նա։

Սևան Աղաջանյանը հստակեցրեց, իրենք ոչ թե պայքարում են համասեռականների դեմ, այլ ուղղակի դեմ են, որ այդ մանկական այգում նրանք շրջեն ու մարմնավաճառությամբ զբաղվեն։ «Քանի որ վաղը կարող է ես էլ իմ երեխայի հետ այդտեղ զբոսնեմ ու չեմ ցանկանում, որ իմ երեխան տեսնի նրանց»,-ասաց նա:

«Մենք» ՀԿ-ի երիտասարդները տեղեկացրին, որ 30 օրվա ընթացքում երթ են նախաձեռնում կազմակերպել, որի ժամանակ թռուցիկներ կբաժանեն և աշխատանքներ կսկսեն այգին բարեկարգելու և նույնասեռականներին վտարելու համար։
 


Աղբյուր՝ www.tert.am