Վերջերս կատարված հետազոտության համաձայն` կանանց միայն 12%-ն է մշտապես օրգազմի հասնում հիմնական տիպի ներթափանցումից: Այնքան էլ լավ վիճակագրություն չէ: Մենք փորձեցինք մասնագետներից պարզել, թե արդյո՞ք գոյություն ունի այդ թիվը մեծացնելու որևէ եղանակ: Պարզվում է՝ գոյություն ունի: Եվ այդ հրաշագործ դիրքը կոչվում է կոիտալ հավասարեցման տեխնիկա, այսուհետ` ԿՀՏ:

Շատ հնարավոր է՝ նախկինում երբեք չես լսել այս դիրքի մասին: Դեռ 1980-ականներին սեքսոլոգներից մեկը որոշեց փնտրել «տղամարդը՝ վերևից» միսիոներական դիրքը կանանց համար օրգազմի հասնելու առումով ավելի նպաստավոր դարձնելու եղանակներ: Եվ, ի պատիվ իրեն, նա հաջողության հասավ՝ հայտնագործելով ԿՀՏ-ն:

Ուրեմն ինչո՞ւ ենք մենք դրա մասին խոսում ավելի քան երկու տասնամյակ անց: Դե, չնայած նախնական հռչակին, մի քանի տարի անց ԿՀՏ-ն կորավ բոլորի տեսադաշտից: Սակայն վերջերս սեռական հարցերով փորձագետների մի նոր խումբ որոշեց կրկին խոսել ԿՀՏ-ի մասին: Նրանք խորհուրդ տվեցին միսիոներական դիրքում երբեք օրգազմի չհասած կանանց փորձել այս մեթոդը… և ընդամենը երեք շաբաթ անց նրանց մոտ օրգազմի 56% աճ արձանագրվեց: Այնքան էլ վատ չէ: Նկատի առնելով այս բավականաչափ խոստումնալից արդյունքները՝ մենք որոշեցինք ճանապարհ հարթել ԿՀՏ-ի վերադարձի համար: Այժմ կներկայացնենք այն ամենը, ինչ պետք է իմանալ այս խոստումնալից դիրքի մասին:

ԿՀՏ-ի առաքելությունը

Ինչպես նշեցինք, ԿՀՏ-ն իրականում «տղամարդը՝ վերևից» միսիոներական դիրքի ձևափոխումներից մեկն է: Միտքն այն է, որ քո տղամարդու առնանդամի հիմքը կամ նրա ցայլոսկրն անընդհատ շփվի քո ծլիկի հետ: Եվ դա, համադրված ավելի ներդաշնակ ռիթմի հետ (նրա արագ հրումների փոխարեն երկուսդ պետք է շարժվեք միասին), կարող է կանանց մեծամասնությանը պարգևել այն գրգիռները, որ նրանց պետք են օրգազմի հասնելու համար:

«Ավանդական միսիոներական դիրքում շեշտը դրվում է ներս-դուրս հրումների վրա,- ասում է գիտությունների դոկտոր, «Սեքսի ցնցող շարժումներ, որ նա երբեք չի մոռանա» գրքի հեղինակ Սոնյա Բորգը: – Այս դեպքում խնդիրն այն է, որ առնանդամը չի մոտենում ծլիկին՝ դժվարացնելով, իսկ շատ կանանց համար անհնարին դարձնելով օրգազմը»: Չթերագնահատելով մյուս դիրքերը, այնուամենայնիվ, պետք է նշել, որ միսիոներական դիրքում կա մի բան, որի շնորհիվ դու քեզ չափազանց մոտ ես զգում քո տղամարդուն՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: «Միսիոներական դիրքը միմյանց հայացքը բռնելու մեծ հնարավորություն է տալիս և հետևաբար՝ շատ ինտիմ զգացումներ է առաջացնում»,- նշում է գիտությունների դոկտոր Յան Քերները:

Պատրա՞ստ ես ավելի շատ օրգազմների

Եվ այսպես՝ ահա, թե ինչպես է պետք կիրառել դա: Որպեսզի ԿՀՏ-ն արդյունք տա, դուք պետք է լինեք այնպիսի դիրքում, որ քո տղամարդու կոնքային գոտին կարողանա շփվել քո «թեժ կետի» հետ: «Որպեսզի դա տեղի ունենա, պառկիր մեջքի վրա և թող նա առաջ սահի՝ քո մեջ ներթափանցելուց հետո, այնպես, որ նրա կրծքավանդակն ավելի մոտ լինի քո ուսերին,- ասում է Բորգը: – Այնուհետև առնանդամի հիմքով սեղմելով քո ծլիկը, տղամարդը պետք է դանդաղորեն ավելի խոր հրի և ավելի մեծ ընդհատումներով. արդյունքում՝ երկուսդ էլ հայտնվելու եք մի վիճակում, երբ միասին հետուառաջ եք տարուբերվում»:

Որոշ կանայք կարևոր են համարում իրենց ոտքերը մեկնած կամ նրա սրունքներին փաթաթած պահելը՝ ծնկները վեր և հետ դիրքում պահելու փոխարեն: Այս հարցերում պետք է հետևես քո զգացողություններին, ուստի պետք չէ կաշկանդվել։ Գործիր այնպես, ինչպես քեզ է հաճելի: Օրինակ՝ քո տղամարդը կարող է նաև մեղմորեն «տրորել» քո ներսը՝ ութաձև կամ շրջանաձև շարժումներով: Ըստ Քերների` եթե կոնքդ վեր ձգես, կամ զուգընկերդ իր ձեռքերը դնի նստուկիդ տակ և քաշի դեպի իրեն, ապա դա կնպաստի, որ ծլիկի սեղմումը շարունակական լինի:

Չարաճճի լրացումներ

Երբ արդեն յուրացրել ես ԿՀՏ-ի հիմնական էլեմենտները, կարող ես դիրքն ավելի կատարելագործող հնարքներ կիրառել: Նրանց համար, ովքեր սիրում են խոր ներթափանցումներ, Բորգն առաջարկում է կոնքերի տակ մի քանի բարձ տեղադրել: Կարող ես նաև փորձել այն, ինչ Բորգն անվանում է նստած ԿՀՏ. բարձերը շարիր զուգընկերոջդ մեջքի հետևում, որպեսզի նա նստած դիրք ընդունի, և թող նա ոտքերը ուղիղ ձգի: Հետո տեղավորվիր նրա գոգին այնպես, որ դուք երկուսդ էլ նստած լինեք, և ձեր կրծքավանդակները՝ իրար հպված: Ոտքերով փաթաթվիր նրա նստուկին և, պտույտներ գործելով, շարժվիր՝ ծլիկդ շփելով նրա մարմնին:

Կատարյալ ներթափանցմանը հասնելու մեկ այլ եղանակ է «աղջիկը՝ վերևից» ԿՀՏ-ն: Այս տարբերակում քո տղամարդն է պառկում մեջքի վրա: «Նրան 90 աստիճանի անկյան տակ «հեծնելու» փոխարեն առաջ հակվիր այնպես, որ քո կուրծքը սեղմվի նրա կրծքին»,- ասում է Բորգը: Այս դիրքի առավելությունն այն է, որ դու կարողանում ես վերահսկել շարժումն ու ճնշումը: ԿՀՏ-ն այն դիրքն է, որ քեզ տալիս է փորձեր անելու և այն քեզ հարմարեցնելու բազմաթիվ եղանակներ: Դա նշանակում է, որ քո տղամարդուն պետք է զգուշացնես, որ իր գրաֆիկը փոքր-ինչ թեթևացնի, քանի որ առաջիկա մի քանի գիշերներին դուք սեքսի նոր դասընթաց եք անցնելու: Ներքին ձայնս հուշում է, որ դա նրան դուր կգա:

Աղբյուրը` http://www.cosmo.am/am/love-sex/sex-sex/…