21-րդ դարում կանանց համար կան շատ ալտերնատիվ տարբերակներ, որը հրաշալի է: Մենք կարող ենք ընտրություն կատարել կարճ կամ երկար սանրվածքի, կարիերայի և տնային աշխատանքների մասնակցության միջև, բայց գլխավորը զուգընկերոջ ընտրությունն է, որին ընտրում ենք մենք՝ աղջիկներս:
Անցել են այն ժամանակները, երբ աղջիկը նստում է մի անկյունում և սպասում, երբ է երիտասարդ տղան մոտենալու և զրուցելու իր հետ:
Շատերը վախենում են սխալվելուց: Վախենում են, որ կարող է և ծաղրեն նրանց, խաղան իրենց զգացմունքների հետ: Եվ բացի այս մեր իրականությունում շատերը չեն ընդունում, երբ առաջին քայլը աղջիկն է անում: Բայց իրականում աղջիկն է կատարում առաջին քայլը, ոչ թե խոսքով այլ հայացքով:
Այսպիսով, բարի գալուստ մի աշխարհ, որտեղ աղջիկներն են ընտրում իրենց կյանքի ընկերներին:
Այս 49 կանոնները կօգնեն Ձեզ:
Կանոն 1
Հաճախ փողոցում կամ որևէ այլ տեղ գտնվելուց մտածում ես. «Այս քաղաքում/ երկրում, աշխարհում/ նորմալ տղամարդ չկա»: Բայց պետք չէ այդպես մտածել կամ արտահայտվել, այլ պետք է ասել՝ «Ինձ շրջապատում են գեղեցիկ, հետաքրքիր, բարի և կարգապահ տղաները»: Մեր միտքը շատ մեծ ուժ ունի:
Կանոն 2
Լավ է լինել աղջիկ: Դու կարող ես ծանոթության համաձայնության մասին հայտնել դեմքի միմիկայով` չասելով ոչ մի բառ: Ամենաարդյունավետ լեզուն զույգերի միջև հարաբերություններում` միմիկայի , հայացքի լեզուն է:
Կանոն 3
Պատահում է այնպես, որ ողջ երեկո, փորձում ես դուր գալ քեզ համար համակրելի տղային, բայց արդյունքում քեզ հավանում է մեկ ուրիշ տղա:
Մի՛ փորձիր փայլել, մի՛ պատկերացրու, որ դա քո ամբողջ կյանքի համար կարևոր հանդիպումն է, այլ պարզապես խաղ է, որի մասնակիցները սկզբում բացահայտ չեն խաղում:
Կանոն 4
Եթե ցանկությունը մեծ է ծանոթանալու, ապա հեշտությամբ կծանոթանաք բոլորի հետ: Սակայն, որպես կանոն, ոչ միշտ է այդ մարդը ցանկալի լինում:
Մի՛ վերածեք այդ ամենը քասթինգի: Հիշե՛ք, որ ընտրության կատարելիս կարևոր է այսպես մտածել. «Իմ ընտրյալը, կլինի խելացի, ուրախ, դուրեկան, և որ այս ամենի հետ մեկտեղ լինի հաջողակ, աշխատասեր»: Այս դեպքում ամուսնությունը բավականին արագ կլինի, քան երբ ընտրեք ըստ հարստության:
Կանոն 5
Ժամանակն է իմանալ, թե Ձեզ ցանկալի տղաները որտեղ են և մասնակից դառնալ իրենց շրջապատին: Բացի այդ, հանդիպելու վայրը կարևոր չէ այնքան, որքան ձեզ այդ պահին շրջապատող մարդիկ:
Կանոն 6
Մտածե՞լ եք, թե որքան հաճախ են Ձեզ հետ ցանկանում ծանոթանալ, ինչու՞ է, որ մեկը կարող է գրավիչ լինել բոլորին, իսկ մյուսին կարող են չմոտենալ: Եվ եթե խնդիրը ներքին գեղեցկությունը չէ, ապա ի՞նչն է:
Գրավիչ աղջկան բոլորն են մոտենում, բայց ոչ բոլորին է հաճելի և ցանկալի կառուցելու լուրջ հարաբերություններ:
Կանոն 7
Երբ Ձեզ մոտենում է տղամարդը, կարելի է առաջին իսկ արտահայտությունից և արտաքին տեսքից հասկանալ նրա ներքինը: Տարածված արտահայտություն է. «Կարելի՞ է Ձեզ հետ ծանոթանալ»:
Կարող եք և ինտուիցիայով շարժվել, և հիշե՞ք, շքեղ ավտոմեքենան և կոստյումը կարող են վարձույթով լինել:
Կանոն 8
Լինում են ծանոթություններ, որի ժամանակ տղայի ուշադրությունը ոչ մի դրական էմոցիա չի առաջացնում, և չարժի նման հարաբերություններ շարունակելը, միայն մեկ կարճ պատասխան` ՈՉ: Սակայն, ոչ բոլոր աղջիկներն են ունակ դա անելու…
Կանոն 9
Էվոլյուցիան փոխել է մեր կյանքը: Այժմ տղամարդիկ և կանայք ծանոթանում են ոչ միայն Բայրոն ընթերցելիս, վալս պարելիս և հարսանեկան միջոցառումներում, այլ լինում են ծանոթություններ կարճ նկարահանումների կամ համացանցի միջոցով: Գլխավորը պետք է ճիշտ հասկանալ տղայի մտադրությունները…
Կանոն 10
Այն փաստը, որ Ձեզ հետ ցանկանում են ծանոթանալ, անկախ նրանից, թե ո՞վ է, թե գործնական, թե անձնական ծանոթություն է, այն հաճելի երևույթ է: Սակայն լինում են դեպքեր…
Ուշադիր և զգուշ եղեք, մի՛ շարժվեք արտաքինից հաճելի թվացող ազդեցության ներքո…

loveyou.am