Երեկ Newsbook.am-ը հրապարակել էր մի  տեղեկություն, ըստ որի վերջերս Զվարթնոց օդանավակայանում բավականին ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել։ Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, որոշել է կնոջ հետ միասին մեկնել Գերմանիա։ Օդանավակայանում, սակայն, չվերթից մեկ ժամ առաջ պարզվել է, որ Սաշիկ Սարգսյանի կնոջ՝ Ավրիգայի անձնագրի՝ օտարերկրյա պետություններում վավերականությունը հաստատող կլոր կնիքը ժամկետանց է։  Սարգսյանների ընտանիքը անցել է գործողությունների։ Սաշիկ Սարգսյանի հրահանգով նախ որոշակի ժամանակով հետաձգվել է թռիչքը, իսկ այդ ընթացքում օդանավակայան է կանչվել ՀՀ ոստիկանության Վիզաների եւ անձնագրային բաժնի աշխատակիցը, որը և տեղում հաստատել է տիկին Ավրիգայի՝ արտասահման մեկնելու իրավունքը։ Այս տեղեկատվության իսկությունը փորձեց պարզել Slaq.am-ը, և իր մոտ կանգնած աղբյուրներից իմացավ, որ արդեն բավական ժամանակ է, ինչ Սաշիկ Սարգսյանը Հայաստանից չի բացակայել, ուստի և այս վերոհիշյալ տեղեկությունը սուտ է:


Աղբյուր՝ www.slaq.am