Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության X զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունքի մարզպետ Ս. Խաչատրյանի ազգականն է և թիկնապահը:
Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի և որսորդական հրացանից: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Գորիս են ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերները, ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննչական խումբը, ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները՝ վարչության պետ Լորիկ Սաֆարյանի գլխավորությամբ:
Գորիս են ժամանել ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Հունանյանը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արամ Զաքարյանը, նույն վարչության պետի տեղակալ Սամվել Ասատրյանը: Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության ջոկատի (6-րդ վարչության սպեց նազ) աշխատակիցները:
Ֆոտոլրագրողը հայտնել է, որ վիրավորներին Գորիսի բժշկակական կենտրոնից ոստիկանության քրեկան հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերների ուղղեկցությամբ շտապ օգնության մեքենաներով տեղափոխեցին Երևան:
Հանցագործությունը բացահայտված է: Ըստ ֆոտոլրագրողի՝ կրակոցներից առաջ Ավո Բուդաղյանը Գորիսում հայտնի Սդղի լճում «կեր ու խումի» է եղել», որին ի դեպ ներկա է եղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ինչից հետո քաղաքապետի թեկնածուն զանգահարել է եղբորը և չգիտես մտքներով ինչ է անցել, եղբոր հետ «կոկոները տաքացրած» և զինված այցելել են մարզպետ Ս. Խաչատրյանի տուն և առանց խոսք ու զրիույցի՝ հայհոյանքներ տալով, կրակոցներ արձակել, ինչի արդյունքում մարզպետի մորաքրոջ թոռը հրազենային վնասվածք է ստացել, իսկ քաղաքապետի թեկնածուն և նրա եղբայրը, չտիրապետելով իրենց, շարունակել են անկանոն կրակոցներ արձակելը, ինչի արդյունքում էլ եղբայրը մահացել է, իսկ ՊՆ սպան հրազենային վնասվածք է ստացել:
Այդ պահին տանն են եղել նաև մարզպետի հարազատներից, ովքեր բարեբախտաբար չեն տուժել:
Գորիսեցիները ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրանք քավոր սանիկներ են: Դեպքի վայրում հայտնաբերվել են հանցագործության գործիք հրազենները, ինչպես նաև մի քանի ավտոմեքենաներ:
Տարեց գորիսեցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում պատմում էին, որ եղբայրների կողմից սա առաջին դեպքը չի և երբ նրանց «կոկոները տաքացած» է լինում, հրազեններով սկսում են «գյումրվա տրնգի պարել»:
Գորիսեցիները ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրանք քավոր սանիկներ են:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ մարզպետ Ս. Խաչատրյանի հարևանի տեսախցիկները ֆիքսել են այդ ամենը և այդ կադրերը կօգնի քննչական մարմնին: Դեպքի վայրում հայտնաբերվել են հանցագործության գործիք հրազենները, ինչպես նաև մի քանի ավտոմեքենաներ:
Ըստ տեղեկությունների՝ փաստի առթիվ քննությունը հնարավոր է վարի Հատուկ քննչական ծառայությունը: