Հետազոտության արդյունքում պարզվել է, որ սեռաակտիվ կանայք, ովքեր որպես պաշտպանության միջոց պահպանակ են օգտագործում, ունեն օգտակար բակտերիաների ավելի մեծ քանակություն `այլ մեթոդներ ընտրող կանաց համեմատ:
Գիտնականների ուշադրության կենտրոնում են եղել հատկապես լակտոբացիլները: Լակտոբացիլները բակտերիաների մի խումբ են, որոնք շատ կանանց համար հեշտոցի բնական բակտերիալ միաջավայրի հիմնական բաղադրիչն են: Լակտոբացիլները, արտադրելով կաթնաթթու և ջրածնի պերօքսիդ, ապահովում են հեշտոցի pH-ի 4.5 ցուցանիշը: Այս թթվային բուֆերային համակարգը կանխարգելում է վնասակար բակտերիաների աճն ու ինֆեկցիայի զարգացումը, կանխարգելում վագինոզի զարգացումը: Կա տեսակետ, որ օգտակար բակտերիաները նվազեցնում են նույնիսկ ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը:
Ըստ գիտնականների` սեռական չափից դուրս ակտիվությունը կարող է խախտել հեշտոցի էկոհամակարգը, հատկապես սերմի մուտքի դեպքում, որի pH –ը 7.0-8.0 է:
Այնուամենայնիվ ,մասնագետները զգուշացնում են, որ պահպանակը`որպես
անցանկալի հղիությունից խուսափելու միջոց, ոչ բոլորի համար է լավագույն տարբերակ:
Պահպանակների օգտագործումը 15% ձախողման հավանակություն ունի, որի պատճառը հաճախ սխալ օգտագործումն է:
՝ Doctors.am