Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.50-ի սահմաններում, «Մոսկվիչ ԻԺ-2715» մակնիշի ավտոմեքենան լիցքավորման համար գտնվել է նշված գազալցակայանում, և այդ ընթացքում պայթել է ավտոմեքենայի բեռնախցիկում գտնվող հեղուկ գազի համար նախատեսված բալոնը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
1in.am