Երեկ մանկապղծության կասկածանքով  ձերբակալվել է Ստավրոպոլի մարզի պատգամավոր Անտոն Դուբրովսկին:  Vesti.ru-ի փոխանցմամբ այս պահին որոշվում է պատգամավորի կալանավորման հարցը,-փոխանցում է Փաստինֆո գործակալությունը:

Ըստ նախաքննական մարմնի՝ դեռ օգոստոս ամսին քաղաքագետը ներկայանալով մոդելային  գործակալ համացանցում ծանոթացել է անչափահաս աղջկա հետ, նրան տարել Ստավրոպոլում վարձակալած բնակարան և մի քանի մերկ լուսանկարներ արել, որից հետո շանտաժի միջոցով անչափահաս աղջկան հարկադրել է սեքսով զբաղվել իր հետ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ (անչափահասին սեռական բնույթի գործողություններ հարկադրելը):


http://www.slaq.am/arm/news/151321/