ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվության քննարկման ժամանակ առաջարկեց ստեղծել բազմակուսակցական հանձնաժողով, որը կուսումնասիր բացահայտումները եւ Այվազյանին էլ որպես “մաքուր եւ անբասիր” պատգամավոր կընդգրկեն այդ հանձնաժողովում: Մանուկյանի այս հայտարարությունը դեռ նիստերի դահլիճում հարուցեց Այվազյանի զայրույթը, որը զսպելու համար ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանգստանալու կոչ արեց:
Արամ Մանուկյանի եւ Վարդան Այվազյանի վեճը շարունակվեց արդեն ԱԺ միջանցքում: ՀՀԿ-ական պատգամավորը ՀԱԿ պատգամավորին հայտարարեց. “Ես փող բերող տղա եմ, գնում եմ, քաղաքական գործիչ եմ, ասում եմ՝ արի էս երկրում փող դիր: Գալիս է` իմ խոսքով դնում է, բայց քո խոսքով չի դնում”:
Արամ Մանուկյանն էլ հակադարձեց, թե այդ փողերը բերում եւ իր` Այվազյանի բիսզնեսի վրա են դնում:
“Իմ վրա չի դնում, երկրի վրա է դնում: Ես սեփականություն ունեցել եմ այն ժամանակ, երբ որ սկսել եմ աշխատել”,-հայտարարեց Արամ Մանուկյանը:
Մանուկյանն էլ հետաքրքրվեց, թե արդյոք ՀՀԿ-ական պատգամավորը բիզնես ունի, թե ոչ:

 

“Կարմի դիպլոմով գրուզչիկ եմ աշխատել, միանգամից չեմ եկել մինստր աշխատել, քո պես միանգամից չեմ ստացել”,-բորբքովեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Մանուկյանն էլ կոչ արեց պահել օրենքները: Այվազյանը վստահեցրեց` օրենքով է աշխատել:
ՀԱԿ-ի պատգամավորը ՀՀԿ-ական պատգամավորին չգողանալու կոչ արեց:
Այվազյանն էլ խնդրեց` գողացածը ցույց տալ:
Դրանից հետո բանավեճին միջամտեց լրագրողներից մեկը, ով մատնացույց արեց Հետք-ի հրապարկումը: ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարեց, որ փողը վերցրել ու հոդվածը գրել են:
“Էդ ինչ որ գրել են, տալիս եմ քեզ”,-դմելով լրագրողին հայտարարեց Այվազյանը:
Վեճն այնքան թեժացավ, որ Այվազյանը լրագրողին խորհուրդ տվեց չվնգստալ, ինչին էլ պատասխանեց լրագրողը, եւ վեճը շարունակվեց:

Yerkir.am