Ամերիկյան Մերիլենդի համալսարանի գիտնականները կարողացել են պարզել, որ սեքսը բարելավում է մտավոր աշխատանքը եւ ուժեղացնում նոր նեյրոնների (նյարդային համակարգի բջիջների) արտադրությունը, այդ թվում ուղեղի այն հատվածի, որտեղ ձեւավորվում են երկարատեւ հիշողությունները: Խոսքը հիպոկամպի մասին է, հաղորդում է News.com-ը՝ վկայակոչելով հետազոտության արդյունքները:

Առնետների հետ կատարված փորձարկումները ցույց են տվել, որ միջին տարիքում սեքսի հաշվին կարելի է բարելավել ուղեղի վիճակը: Բացի այդ, սեքսն օգնում է պայքարել խրոնիկ սթրեսի դեմ:


Աղբյուր՝ news.am