Ժամանակակից հասարակությունը լայնորեն օգտագործում է համակարգչային տեխնիկայի հնարավորությունները նոր ծանոթություններ և, հատկապես, սեքս ծառայություններ ձեռք բերելու նպատակով: Ինտերնետային կապի միջոցով քննարկվում են տաբեր սեքսուալ խնդիրներ, ձեռք են բերվում սեքսուալ զուգընկերներ, էրոտիկ և պոռնոֆիլմերի CD այլն:

Վիրտուալ իրականությունը վերածվել է ամենահամարձակ երևակայությունների իրականացման վայր: Որոշ երկրներում տարածում են ստացել այսպես կոչված “մութ սենյակներ”-ը` զվարճալի վայրեր, որոնք նախատեսված են կիբերսեքսի համակրգչային հատուկ ծրագրերին միանալու համար:

Եվ ովքե՞ր են դիմում այդ միջոցներին

Մեր դիտարկումների արդյունքում այդ մարդիկ`

– կասկածամիտ, տագնապային մարդիկ են, որոնք իրենց շրջապատող մարդկանց համարում են վտանգ սպառնացող: Այս տիպի մարդիկ շփվող չեն, ընդունակ չեն պաշտպանել սեփական դիրքորոշումը, հեշտությամբ նահանջում են իրենց նպատակներից, իրենց բնորոշ է անվճռականությունը և այս ամենը նպաստում է սեռական նախաձեռնության իջեցմանը;

– մարդիկ են, որոնց բնորոշ են մանկամտությունը և մշտապես կախյալություն ունենալու հատկությունը;

– ֆիզիկապես տկար մարդիկ են, որոնք դժվարանում են ռեալ հարաբերություններ սկսել, իսկ վիրտուալ աշխարհը հնարավորություն է տալիս գերտղամարդ և գերկին զգալու:

– տարբեր տարիքային խմբերին պատկանող մարդիկ են, որոնք ինչ-որ բան ունեն թաքցնելու: Նրանց մի մասը ուզում է ավելի մեծահասակ երևա, մյուսը` ավելի երիտասարդ:

– տարբեր սեռական փոքրամասնություններին պատկանող մարդիկ են, որոնք հեշտ են գտնում զուգընկերներ և ռեալիզացնում իրենց սեքսուալ ֆանտազիաները:

– սոցիալապես ոչ կայացած մարդիկ են, որոնց համար նյութական արժեքները պակաս կարևոր չեն. պետք չէ ծաղիկներ նվիրել, շամպայն գնել: Այստեղ ամեն ինչ հոգևոր է և մատչելի է…բացի իրական հարաբերություններից;

– հատուկ մարդիկ են, որոնք ձգտում են վտանգավոր սեռական կապի և երևակայությունների իրականացմանը անչափահասների հետ;

– այն մարդիկ են, որոնք խուսափում են պատասխանատվությունից և իրական սեռական կապերից, որը ունի հետևյալ հետևանքները` հղիություն և սեռավարակներ:

– Իհարկե և օնլայն սեքսուալ ակտիվությունը, և կիբերսեքսը բերում են բնական ինտիմ արժեքների խեղաթյուրմանը: Դա արհեստական հաճույքների աշխարհ է, երևակայության աշխարհ, որտեղ մարդ մնում ինքն իր հետ, և որտեղ առկա են ինքնախաբեությունը և իլյուզիան և ամենը կեղծվում է, փոխարինելով և ոչնչացնելով նորմալ միջանձնային ինտիմ հարաբերությունները:

Իրական սեռական պայմանական ռեֆլեքսները առաջանում և պայմանավորված են անհատական փորձով, դաստիառակությամբ և սոցիալական դիրքորոշմամբ, որոնց շնորհիվ ընտրվում է համապատասխան սեքսուալ զուգընկեր:

Անհատի վիրտուալ էռոտիկ երևակայությունը գրեթե երբեք չի համընկնում իր իրական սեքսուալ վարքի հետ:

Իրական սեքսուալ հարաբերությունները բերում են լիցքաթափման, մանկածնման, զգացմունքային հաճույքի, բավարարում է սեռական հետաքրքրությունը: Առանձին դեպքերում այն հանդիսանում է շփման միջոց, երբ սեռական մերձեցումը հանդես է գալիս իբրև անհատների հոգեբանական անձնային մտերմության պահ, որը բերում է երկու անձի մերձեցմանը:

Երբեմն սեքսուալ կյանքը հանդիսանում է ինքնահաստատման միջոց ` ապացուցել ինքդ քեզ և ուրիշներին, որ դու նույնպես կարող ես դուր գալ, գրավել և սեքսուալ բավարարել:

Սեքսը կարող է ունենալ նաև ոչ սեքսուալ նպատակներ` նյութական շահ, սոցիալական ստատուսի բարձրացում, հեղինակութուն: Առանձին դեպքերում այն ծառայում է որոշակի սովորույթների պահպանմանը, որպես կոմպենսացիայի միջոց, փոխարինում գործունեության այլ ձևերը կամ էմոցիոնալ բավարարվածության միջոցները, ֆիզիոլոգիական պրոցեսներ, որոնք առաջացնում են մեծ էմոցիոնալ և հորմոնալ պորթկում, որը դրական է ազդում մարդու ֆիզիկական և հոգեկան առողջության վրա, ապահովելով նրա հարմոնիկ ինտեգրումը հասարակության մեջ:

Եվ ինչ անել՞

Ես առաջարկում եմ մտնել այդ հիասքանչ աշխարհը և վայելել բնական հաճույքները և ոչ թե սուռոգատը (կեղծիքը):

sexology.am