ԱՄՆ-ում լույս է տեսել հայտնի պոռնոաստղերից մեկի` Դոթի Հանդլիի Inside Seka. The Platinum Princess of Porn ինքնակենսագրականը: Պոռնոաստղը, ով այժմ 59 տարեկան է, 70-90-ականներին նկարահանվել է ավելի քան 200 պոռնոֆիլմերում:

Գրքի հեղինակը հիշում է իր և հայտնի մարդկանց հանդիպումների մասին: Նրանցից Վուդի Ալենի հետ նա հանդիպել է Նյու Յորքի ռեստորաններից մեկում: Ալենը, այն ժամանակ նրա կինը՝ Միա Ֆերոուն, և կինոստուդիայի անհայտ տնօրենը ձկնկիթ և շամպայն են պատվիրել:

«Ես կյանքումս առաջին անգամ էի ընթրում այդքան հայտնի մարդկանց հետ: Սակայն նրանք, պարզվեց, իսկական հիմարներ են: Նրանք սարսափելի տեսք ունեին»,- գրում է Հանդլին:

Ընթրիքից հետո խումբը վերև է բարձրացել, որտեղ նրանց 2 աղջիկներ են սպասելիս եղել: Աղջիկները հանել են հագուստները և լուսանկարվել տարբեր դիրքերով:

Բարի խոսքի չեն արժանացել նաև The Rolling Stone, Bon Jovi և Motley Crue խմբերի անդամները: Սեքս, թմրանյութեր և ռոք-ն-ռոլ` այդ ամենը նրանց մասին է:


http://www.1in.am/arm/more_entertainment_222243.html