Մեծ Բրիտանիայում 13-ամյա պատանին, պոռնոֆիլմեր դիտելով, բռնաբարել է 8 տարեկան քրոջը:

Ոստիկանությունում հարցաքննության ժամանակ նա հայտնել է, որ խաղային համակարգիչն օգտագործել է մեծերի համար նախատեսված ֆիլմեր դիտելու: Ապա որոշել է սեքսով զբաղվել: տղան հայտարարել է, թե բռնաբարության համար ընտրել է կրտսեր քրոջը, քանի որ որոշել է, թե վերջինս փոքր է, ոչինչ չի հիշի:

Ոստիկանությունը գործ է հարուցել, որոշվել է, որ հետաքննության ընթացքում տղան պետք է ապրի քրոջից հեռու, ազգականների մոտ, հաղորդում է TCH.ua-ն՝ վկայակոչելով The Daily mail-ը:

Փորձագետների խոսքով, մանկական բռնաբարությունները ավելի տարածված են դառնում՝ համացանցում սեռական բնույթի նյութերի մատչելիության պատճառով:


Աղբյուր՝ news.am