Դաշտանային ցիկլի այն օրերը, երբ կնոջ հղիանալը հավանական է, անվանում են պտղաբեր օրեր: Իմանալով Ձեր պտղաբեր օրերը, դուք կարող եք կանխել անցանկալի հղիությունը:
Դաշտանային ցիկլի որ օրերին կինը կարող է հղիանալ:
Իրականում կինը ի վիճակի է հղիանալու 6 օր` մեկ ամսվա մեջ: Հղիանալու համար անհրաժեշտ է, որ Ձեր վերարտադրողական ուղիներում միաժամանակ լինեն հասուն ձվաբջիջ և սերմնաբջիջ: Ձվաբջջի հասունացման համար անհրաժեշտ է մոտ 12-16 օր` հաշված դաշտանի առաջին օրից: Այսինքն` ձվազատումը տեղի է ունենում դաշտանային ցիկլի գրեթե միջնամասում 25 օրանոց ցիկլի դեպքում:
Ձվազատումից հետո ձվաբջիջը կենսունակ է 12-24 ժամվա ընթացքում: Սերմնաբջիջը կնոջ սեռական ուղիներում կենսունակ կարող է մնալ 3-5 օր: Հետևաբար, կինը կարող է հղիանալ եթե սեռկան հարաբրություն ունենա ձվազատումից 2-5 օր առաջ, ձվազատության և դրանից հետո ` 1-2 օրվա ընթացքում:
28 օրանոց դաշտանային ցիկլի փոփոխությունների ժամանակացույցը. ձվազատումը տեղի է ունենում դաշտանային ցիկլի մոտավորապես մեջտեղում: Այս պտղաբեր շրջանն ուղեկցվում է նաև հեշտոցից առատ արտադրությամբ:
Օրացույցային մեթոդ Գրեք ձեր դաշտանային ցիկլի տևողությունը առնվազն 6 ամսվա ընթացքում: Ինչպես հիշում եք, ձվազատումը տեղի է ունենում դաշտանային ցիկլի մեջտեղում: Դաշտանային ցիկլի ամենակարճ տևողությունից հանեք 18 օր, այդպիսով Դուք կվորոշեք առաջին պտղաբերության օրը, իսկ ամենաերկարից հանեք 10օր, ինչը ցույց կտա վերջին պտղաբեր օրից մինչև վերջին պտղաբեր օրն ընկած ժամանակահատվածը համարվում է պտղաբեր շրջան, որի ընթացքում Դուք կարող եք հղիանալ:
Հետևաբար, Ձեր պտղաբերության սկիզբը կլինի 28-18=10 դաշտանի 1-ին օրից հաշված 10-րդ օրը:
Պտղաբերության վերջը 30-11=19 դաշտանի առաջին օրից հաշված 19-րդ օրը:
Եթե դուք ցանկանում եք հղիանալ, ապա ունեցեք սեռական հարաբերություն Ձեր պտղաբեր օրերին:
Եթե դուք չէք ցանկանում հղիանալ ձեռնապահ մնացեք սեռական հարաբերությունից կամ հակաբեղմնավորիչ միջոցներ կիրառեք:
Վերը նշված օրինակում Ձեր պտղաբեր օրերը սկսում են դաշտանի առաջին օրից հաշված 10-րդ օրը և ավարտվում 19-րդ օրը: Հետևաբար, 10-ից մինչև 19-րդ օրը Դուք պետք է պաշտպանվեք հղիանալուց:
Դաշտանից հետո ամեն օր հետևեք Ձեր հեշտոցից լորձային արտադրության փոփոխություններին: Պարզապես միզարձակությունից հետո զուգարանի թղթով շեքը չորացնելուց հետո ստուգեք լորձի տեսքը և մածուցիկությունը:
Մածուցիկ լորձը, որն արտադրվում է դաշտանից հետո, դժվարեցնում է սերմնաբջիջների մուտքը դեպի արգանդ, մինչդեռ լպրծուն և առատ լորձը հեշտացնում է սերմնաբջիջների շարժուն արգանդի և արգանդափողերի միջով դեպի ձվաբջիջը:
28 օրանոց դաշտանային ցիկլ ունեցող կնոջ մոտ արգանդի վզիկից արտադրվող լորձը փոփոխվում է մոտավորապես հետևյալ օրինաչափությամբ:
1-5-րդ օր դաշտան
6-9-րդ հեշտոցը չոր է, լորձը` քիչ կամ գրեթե չկա:
10-12-րդ օր հայտնվում է կպչուն, խիտ լորձ, որն աստիճան ջրիկ է:
13-15-րդ օր լորձը դառնում է
16-21-րդ օրը լորձը նորից դառնում է կպչուն և խիտ:
Հավանական է չհղիանալ, երբ Ձեր հեշտոցի արտադրությունը թափանցիկ է, լպրծուն և առատ է, ինչպես նաև դրանից հետո ևս 2 օր:
Հավանական է հղիանալ, երբ դառնում է առատ, թափանցիկ, ձգվող: