Ջենեֆեր Լոպեսը երբեք չի մոռանում իր ծննդավայրը և պարբերաբար կոմպոզիցիաներ է թողարկում, որոնք նվիրված են իր հարազատ Նյու Յորքի Բրոնքս թաղամասին:
Համացանցում հայտնվել է Լոպեսի նոր տեսահոլովակը’ նկարահանված Same Girl երգի հիման վրա, որտեղ աստղը, ինչպես տարիներ առաջ իր Jenny from the Block հիթում, հայտարարում է, որ ինքը նույն հասարակ աղջնակն է:
Թարմ տեսահոլովակում երգչուհին կտուրից հիանում է Բրոնքսի հրաշալի տեսարանով, տեղի բնակիչների հետ զբոսնում հարազատ փողոցներով: Բացի այդ, Ջենը իջնում է մետրո և ուղևորվում մինչև Մանհեթեն. այս ճանապարհն աղջնակն անցնում էր ամեն օր, որպեսզի հասներ ստուդիա, որտեղ պարապում էր վոկալ և պարեր:
Հարցազրույցներից մեկում անդրադառնալով տեսահոլովակին ու դրա նկարահանումներին երգչուհին նշել է.
«Թերևս այս նկարահանումները դարձան ամենախենթը երգչի ու դերասանի իմ ողջ կարիերայի ընթացքում: Որքան հրաշալի էր, երբ ես հնարավորություն ունեի հանպատրաստից ներգրավվել նկարահանումներին’ նախօրոք ոչինչ չծրագրելով ու առանց որևէ մանրուք քննարկելու»: Տեսանյութը`LADYNEWS TV-ում: