esyes.am-ի հետ զրույցում Ռաֆոն նշեց, որ մինչ նկարահանումը հանդիպելով Սիմային` առաջարկել է նման կատակ անել եթերի ժամանակ, վերջինս էլ համաձայնել է: «Ինձ ևս շնորհավորանքներ են հասել և՛ սոցցանցերով, և՛ զանգերի միջոցով` նշելով, որ համապատասխան ու լավ զույգ ենք»,- ասաց դերասանն, ով դեռևս ընտրյալ չունի:
Սիմայի խոսքերով, թեև ակնհայտ է, որ դա ընդամենը հումորային համար էր, սակայն մինչ այժմ նա և Ռաֆոն շնորհավորանքներ են ստանում: «Այդ մասին խոսակցություններ եմ լսել նաև գեղեցկության սրահում»,- ասաց Սիման և հավելեց, որ լուրերը տարածվել ու հասել են իր ընտրյալի բարեկամներին: Ի դեպ, նրա ընտրյալը` Վական (իսկական անունը` Վաղարշակ), հեռուստատեսության հետ կապ չունի. մասնագիտացած է բիզնեսի, շինարարության ոլորտում. քարերի մասնագետ է: